Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ավստրալիայում մոլեգնող անտառային հրդեհները ոչնչացրել են ավելի քան 1 միլիարդ կենդանի

12:15, հինգշաբթի, 09 հունվարի, 2020 թ.
Ավստրալիայում մոլեգնող անտառային հրդեհները ոչնչացրել են ավելի քան 1 միլիարդ կենդանի

Ավստրալիայում ավելի քան 1 միլիարդ կենդանիներ են ոչնչացվել մոլեգնող անտառային հրդեհների հետևանքով: Այս մասին հայտնում է Սիդնեյի համալսարանի մամուլի ծառայությունը, որը հրապարակել է վայրի բնության կորստի նորացված գնահատականը:
     Պրոֆեսոր Քրիս Դիքմանը վերանայել է Նոր Հարավային Ուելսում բռնկված հրդեհների հետևանքով ոչնչացված կենդանիների թվի ավելի վաղ գնահատականը՝ հնարավոր կորուստներն ավելացնելով՝ 480 միլիոնից հասցնելով ավելի քան 800 միլիոն կենդանու: Անտառային հրդեհներից վայրի բնության կորուստները կազմում են ավելի քան 1 միլիարդ կենդանի»,- նշվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Ուսումնասիրությունը հիմնված է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) 2007-ին արված տվյալների հիման վրա: Օգտագործելով այդ տվյալները որպես ելակետ՝ Սիդնեյի համալսարանի աշխատակիցները Նոր Հարավային Ուելսի անտառներում հաշվարկել են կենդանիների միջին խտությունը մեկ միավորի մակերեսի հետ հաշվարկով: Հետագա հաշվարկներով հնարավոր եղավ վերահաշվարկել այրված անտառի մեկ միավոր մակերեսի համար ոչնչացված կենդանիների թվի մոտավոր ցուցանիշը և այն կիրառել հրդեհից ոչնչացված ընդհանուր տարածքի վրա:
     Զեկույցում նշվում է, որ գիտնականները պահպանել են առավել պահպանողական գնահատականները և հաշվի առնելով կենդանիների պոպուլյացիայի փոփոխությունները, հրդեհից ոչնչացված կենդանիների թիվը կարող է զգալիորեն ավելի մեծ լինել: Ավելին, կենդանիների խտությունը հաշվարկելիս երկկենցաղները, միջատները և այլ անողնաշարավորները հաշվի չեն առնվել:

14087 | 0
Facebook