Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 27 հունվարի, 2020 թ.

Համացանց

«Այնպես որ` ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ ԻԻՀ-ն այս պարագայում չեն դիմի անհաշվարկելի քայլերի». Էմիլ Օրդուխանյան

14:05, հինգշաբթի, 09 հունվարի, 2020 թ.
«Այնպես որ` ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ ԻԻՀ-ն այս պարագայում չեն դիմի անհաշվարկելի քայլերի». Էմիլ Օրդուխանյան

Քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱՄՆ-ԻՐԱՆ փոխհարաբերությունները մեծապես ռազմավարական առումով լուրջ փոխակերպումների չեն ենթարկվել վերջին շրջանում, ավելին` ավելի շատ կրել են մարտավարական փոփոխություններ, ապա կարելի է նշել, որ լայնամասշտաբ ռազմական բախման ներուժը երկու սուբյեկտների միջև, թերևս, պարպված է։ Իսկ այս հանգամանքը պայմանավորված է ենթադրյալ լայնամասշտաբ ռազմական բախման դեպքում ընդհանուր իրավիճակի զարգացման ցածր կանխատեսելիությամբ երկու կողմերի պարագայում էլ, քանի որ տարածաշրջանային ակտորների, և ոչ միայն, հավանական գործողությունների մոդելավորումը և դրանց հնարավոր ելքերի չափումը բավականին բարդ են։ Այնպես որ` ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ ԻԻՀ-ն այս պարագայում չեն դիմի անհաշվարկելի քայլերի, քանի որ երրորդ կողմերի գործողությունները, որոնք կփորձեն պղտոր ջրում ձուկ որսալ, վերահսկելի չեն։ Քաղաքակրթությունները գլոբալ բախման չեն գնում առանց քաղաքակրթական առանցքային գործոնների հաշվառման, ինչը շատ լավ գիտակցում են և՛ ԱՄՆ-ը, և՛ ԻԻՀ-ն։ Իսկ այն սուբյեկտները, որոնք արդեն տրամադրվել էին դիվիդենտներ հավաքել այդ բախման խորացումը թեժացնելով, պետք է մի փոքր հիասթափվեն»։

| | |
1200 | 0
Facebook