Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրաքում տեղակայված ռազմակայանների հրթիռակոծման մանրամասները․ #Tasnim

21:35, հինգշաբթի, 09 հունվարի, 2020 թ.
Իրաքում տեղակայված ռազմակայանների հրթիռակոծման մանրամասները․ #Tasnim

Իրաքում տեղակայված ռազմակայանները պաշտպանող ԱՄՆ ՀՕՊ համակարգերը չեն կարողացել կասեցնել «Ային ալ-Ասադ» ավիաբազայի ուղղությամբ արձակված հրթիռակոծումը, հայտնում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը: Ըստ գործակալության աղբյուրների` իրանական կողմը, մասնավորապես, օգտագործել է Qiam-1 ու Fateh-313 հրթիռներ: Fateh 313-ը պատկանում է Fateh հրթիռների դասին և վերջին դասի բալիստիկ հրթիռներ են, ինչպես նաև Qiam հրթիռները, որոնք հագեցված են մի քանի մարտագլխիկներով և ռադիոտեղորոշիչների համար խոչընդոտող համակարգով:
     Ըստ Tasnim-ի՝ Իրանն առաջին անգամ է կիրառել հրթիռները Իրաքում տեղակայված ռազմակայանի հրթիռակոծման համար: 2017-ին Սիրիայի տարածքում ԴԱԻՇ խմբավորման գրոհայինների դեմ օգտագործվել են Qiam հրթիռները, բայց հետո կոմպակտ թիրախները ոչնչացնելու համար օգտագործվել են սովորական մարտագլխիկներով հրթիռներ: Առանձնացող մարտագլխիկներով հրթիռներն ունակ են խոցել այն թիրախները, որոնք գտնվել են ռազմաբազայի տարածքում։ Ըստ Fox News-ի` վկայակոչելով ռազմական աղբյուրներին, ԱՄՆ զինված ուժերն Իրաքի գործընկերներին տեղեկացրել են Իրանի կողմից մոտալուտ հարձակման մասին: Թեհրանի պաշտոնյաները նախազգուշացրել են իրաքյան կողմին, որ նրանք չեն ցանկանում, որպեսզի Իրաքի քաղաքացիները տուժեն հրթիռակոծությունից։

10458 | 0
Facebook