Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ձեր համեստ պարգևավճարներից վնասը փակեք». Արմեն Մովսիսյան

18:35, հինգշաբթի, 09 հունվարի, 2020 թ.
«Ձեր համեստ պարգևավճարներից վնասը փակեք». Արմեն Մովսիսյան

Երգիչ-երգահան Արմեն Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ծննդատան մասով. եթե տարվա մեջ թեկուզ մի ծնունդ, այդ ծննդատանն ընդունում են, ուրեմն ասեմ` ավելի լավ է չծխելու, իսկ ավելի լավ է` պարգևավճարների հարցով զբաղվել: Ինձ չասեք` պետությունը վնասներ է կրում ծննդատան գոյության փաստից: Ձեր համեստ պարգևավճարներից վնասը փակեք, եթե այլ տարբերակ չկա: Դեռ ավելին` ամեն ծնունդ սպասող մոր համար (նամանավանդ մայրաքաղաքից դուրս) մի հատ առանձին ծննդատուն արժի բացել: Հա, հա չսխալվեցի, ու նախարարությունից էլ մեկն ամեն գիշեր ստուգի, հո մոր սիրտը շատ չի խառնում, հո չի մրսում գիշերը, վատ երազ հո չի տեսնում... Թե չէ ծննդատուն փակելով` 2050-ի նախատեսված հպարտ քաղաքացին ծրագրում էդպես էլ փակված ծրագիր կմնա»:

| | |
3381 | 1
Facebook