Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Աշխատանքից կազատվի նաև Հովհաննես Մովսիսյանը

10:40, հինգշաբթի, 09 հունվարի, 2020 թ.
Աշխատանքից կազատվի նաև Հովհաննես Մովսիսյանը

Վլադիմիր Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ այսօրվանից այլևս չի կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները։ «Վարչապետ Փաշինյանի գրասենյակում աշխատելու այս մեկ տարին գերազանց փորձ էր: Ինչպես խոստացել էի նշանակումից առաջ, գործս արել եմ հավեսով ու նվիրումով։ Շնորհակալ եմ»,- գրել է նա:

Ասում են՝ առաջիկայում պաշտոնից կազատվի նաև վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը:

Ըստ լուրերի՝ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է նրանց աշխատանքից: Մասնավորապես, Հովհաննես Մովսիսյանի ղեկավարած ՊՈԱԿ-ը, որը կոչված է պայքարելու «ֆեյք նյուզի» դեմ, և որի վրա միջոցներ են ծախսվում, բավարար արդյունք չի ապահովում:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
33089 | 0
Facebook