Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հրայր Թովմասյանի սանիկը կկալանավորվի

10:25, հինգշաբթի, 09 հունվարի, 2020 թ.
Հրայր Թովմասյանի սանիկը կկալանավորվի

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ հունվարի 9-ին բավարարեց Նորայր Փանոսյանին կրկին կալանավորելու ՀՔԾ-ի միջնորդությունը:

Նիստի ավարտից հետո Ն. Փանոսյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանն ասաց, որ դատարանի որոշումը բողոքարկելու են: «Ցավում եմ, որ դատական համակարգը շատ ավելի տխուր վիճակում է, քան Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք, այն պարզապես ոչնչացված է: Մեր պաշտպանյալին կալանավորելու կամակատարային, խայտառակ որոշում է կայացվել»,- նշեց պաշտպանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 26-ին ՀՔԾ-ն ևս մեկ դրվագով լրացրել էր Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքը: Նրան մեղադրանք է առաջադրվել 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որ առաջացրել է ծանր հետևանքներ): Նույն գործով մեղադրանք էր առաջադրվել նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին:

Ն. Փանոսյանին կալանավորելու որոշումը կայացրել էր դատավոր Արտուշ Գաբրիելյանը, Վերաքննիչ քրեական դատարան էլ՝ դատավոր Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ նոյեմբերի 6-ին որոշել էր ազատել սեպտեմբերի 28-ից կալանավորված Ն. Փանոսյանին:

6051 | 0
Facebook