Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Հերթական կալանավորի մահը մնաց իրավապահ համակարգի խղճին. մահացած կալանավորի եղբայր. «Ժողովուրդ»

09:45, հինգշաբթի, 09 հունվարի, 2020 թ.
Հերթական կալանավորի մահը մնաց իրավապահ համակարգի խղճին. մահացած կալանավորի եղբայր. «Ժողովուրդ»

«Հունվարի 7-ին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում մահացած Կարեն Ծաղիկյանի եղբայրը՝ Դավիթ Ծաղիկյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վստահեցրել է, որ եղբայրը բազմաթիվ հիվանդություններ ուներ, որոնք անհամատեղելի էին կալանքի հետ: Նա «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ծանր հանցագործության մեջ է մեղադրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ՀՀ դատական ողջ համակարգին:

«Գլխավոր դատախազին եւ արդարադատության, դատական համակարգին միայն այս գործով չէ, նրանց մեղադրում եմ ծանր հանցագործության մեջ. եթե այս երկրում կա նամուսով տղամարդ, թող նյութեր նախապատրաստի, ես դա փաստերով հիմնավորեմ, թե ինչու եմ իրենց հանցագործության մեջ մեղադրում: Այս դեպքը վերքիս վրա աղ լցրեց, եւ իմ այս հայտարարությունը ընդունեք որպես հաղորդում հանցագործության մասին», - մեզ հետ զրույցում նշեց նա:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

4766 | 0
Facebook