Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

ԱՄՆ-Իրան հակամարտությունն ընտրության առաջ է կանգնեցրել աշխարհի երկրներին. «ՀՀ»

09:20, հինգշաբթի, 09 հունվարի, 2020 թ.
ԱՄՆ-Իրան հակամարտությունն ընտրության առաջ է կանգնեցրել աշխարհի երկրներին. «ՀՀ»

«Բաղդադում Իրանի ԻՀՊԿ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո իրավիճակը առավելագույնս լարված է ոչ միայն տարածաշրջանում, այլև աշխարհում: Տասնյակ երկրներ առանց հայտարարության կողմերի են բաժանվում՝ մեծ բախման սպասումով, որտեղ յուրաքանչյուրն իր շահն է փորձում դիտարկել այդ համապատկերում: Իհարկե, կան նաև չեզոք երկրներ, որոնց մի մասը համաշխարհային փոփոխությունների հետ կապված որևէ խնդիր չի տեսնում իր տարածքին ու ներքին կյանքին առնչվող, ուստի անտարբեր է, իսկ մի մասն էլ չեզոք է՝ ԱՄՆ-ԻԻՀ հակամարտ կողմերից յուրաքանչյուրի հետ ունենալով գործընկերային հարաբերություններ և տարաբնույթ շահեր:

Իրավիճակը շատ վտանգավոր է, և մենք էլ համամիտ ենք այն վերլուծաբանների տեսակետին, որոնք պնդում են, թե ԱՄՆ-ն այսօր Իրանի հետ ավելի մոտ է պատերազմին, քան վերջին 40 տարիներին: Այս մասին խոսել է նաև ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար և ԿՀՎ նախկին տնօրեն Լեոն Պանետան»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

։

4195 | 0
Facebook