Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

10 հազարից մինչև 50 հազար դրամ՝ քաղաքական «փարթիների» համար. «Ժողովուրդ»

09:15, հինգշաբթի, 09 հունվարի, 2020 թ.
10 հազարից մինչև 50 հազար դրամ՝ քաղաքական «փարթիների» համար. «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հայաստանի խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերն ամանորյա մեծ հավաքույթներ են ունեցել: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է պարզել, թե որքան գումար են ծախսել այդ նախատոնական հավաքույթնե­րի ժամանակ քաղաքական ուժերը: Օրինակ՝ «Իմ քայլը» խմբակցությունն իր խնջույքը կազմակերպել է նույն խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանին պատկանող «Լիաննա» ռեստորանային համալիրում, որտեղ յուրաքանչյուր անձ ինքն է վճարել իր «աթոռի» համար մոտ 11.000 դրամ:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն իր ամանորյա «փարթին» անցկացրել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանային համալիրում, սակայն վերջիններս խուսափում են գումարի մասին տեղեկություն տրամադրել: Ըստ ամենայնի, Ծառուկյանի հյուրասիրությունն է եղել:

Իսկ, ահա, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն իրենց հավաքույթն անցկացրել է «Վենեցիա» ռեստորանային համալիրում, որին ներկա են գտնվել խմբակցության պատգամավորներն ու իրենց օգնականները, և յուրաքանչյուր պատգամավոր վճարել է 50 հազար դրամ, որպեսզի հոգան ընդհանուր ծախսը:

ՀՀ ամենահին կուսակցությունը՝ ՀՅԴ-ն, իր տոնական միջոցառումն անցկացրել է «Փարավոն» ռեստորանային համալիրում, յուրաքանչյուրն իր համար է վճարել, ու այն կազմել է 10-12 հազար դրամ:

ՀՀԿ-ն էլ իր ամանորյա հավաքույթն անցկացրել է Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում, որին մասնակցել է նաև ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: Ըստ մեր տեղեկությունների՝ մոտ 800 հոգի ներկա են եղել միջոցառմանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

4946 | 0
Facebook