Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պոմպեոն արգելել է ամերիկացի դիվանագետներին հանդիպել իրանցի ընդդիմադիրների հետ

00:00, հինգշաբթի, 09 հունվարի, 2020 թ.
Պոմպեոն արգելել է ամերիկացի դիվանագետներին հանդիպել իրանցի ընդդիմադիրների հետ

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կոչ է արել ամերիկացի դիվանագետներին՝ չհանդիպել իրանցի ընդդիմադիրների հետ առանց նախօրոք համաձայնության: Նա վստահություն է հայտնել, որ դա կարող է ավելի սրել Իրանի հետ լարվածությունը:

Նա նշել է, որ այս օրերին իրանցի բազմաթիվ ընդդիմադիրներ իրենց հետ հանդիպելու առաջարկ են արել:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունները սրվել են, երբ ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով հունվարի 3-ին սպանվել է իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանին:

7550 | 0
Facebook