Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Քրեական հեղինակություն Կանևսկոյին բերման ենթարկելուց 2-3 ժամ հետո բաց են թողել

20:25, չորեքշաբթի, 08 հունվարի, 2020 թ.
Քրեական հեղինակություն Կանևսկոյին բերման ենթարկելուց 2-3 ժամ հետո բաց են թողել

Քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյին (Արտյոմ Հարությունով) բերման ենթարկելուց 2-3 ժամ հետո բաց են թողել, ասել է Արտյոմ Կանևսկոյի փաստաբան Հովսեփ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանությունը ավելի վաղ հայտնել էր, որ բերման է ենթարկել քրեական հեղինակություն համարվող Արտյոմ Կանևսկոյ մականունով հայտնի Արտյոմ Հարությունովին և նրա թիկնապահներին։ Նրանք բերման էին ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով։ Այս գործողությունը ներկայացվել էր քրեական ենթամշակույթն արմատախիլ անելուն ուղղված քայլ։

8896 | 1
Facebook