Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Իրանը նախազգուշացրել է Իրաքին ամերիկյան օբյեկտներին հարվածելուց առաջ». Իրաքի վարչապետ

17:15, չորեքշաբթի, 08 հունվարի, 2020 թ.
«Իրանը նախազգուշացրել է Իրաքին ամերիկյան օբյեկտներին հարվածելուց առաջ». Իրաքի վարչապետ

Իրաքի իշխանություններն Իրանից բանավոր նախազգուշացում են ստացել՝ ԱՄՆ ռազմական օբյեկտների մոտալուտ հրթիռակոծման մասին: Այս մասին հայտարարել է Իրաքի վարչապետ Ադիլ Աբդուլ Մահդին, հայտնում է Sky News-ը: Ըստ Մահդիի՝ հունվարի 8-ի կեսգիշերից անմիջապես հետո եղել է «պաշտոնական բանավոր զեկույց», որ Թեհրանը գիշերը կհարձակվի ամերիկյան օբյեկտների վրա՝ ի պատասխան Ղասիմ Սոլեյմանիի սպանության: Ընդ որում՝ Իրաքի իշխանությունները հարվածի ճշգրիտ ժամը չեն իմացել և չեն ստացել հարվածի ենթարկվելք օբյեկտների ցանկը: «Նահատակ Սոլեյմանի» անունը կրող գործողությունն Իրանն իրականացրել է Իրաքի արևմուտքում տեղակայված «Այն ալ-Ասադ» ավիաբազայի և Էրբիլում գտնվող ռազմակայանի ուղղությամբ՝ «երկիր-երկիր» դասի բալիստիկ հրթիռների միջոցով:

12317 | 0
Facebook