Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանը մտադրություն չի ունեցել սպանել ԱՄՆ-ի զինվորականներին․ #CNN

17:00, չորեքշաբթի, 08 հունվարի, 2020 թ.
Իրանը մտադրություն չի ունեցել սպանել ԱՄՆ-ի զինվորականներին․ #CNN

Իրանը մտադրություն չի ունեցել սպանել ԱՄՆ զինվորականներին՝ հրթիռային հարվածներ հասցնելով Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմակայանների վրա: Այս մասին հայտարարել են CNN հեռուստաալիքի փորձագետները՝ նշելով, որ հարձակման հավանական թիրախը եղել է ավելի շատ քաղաքական, քան ռազմական:

Վերլուծաբանները նշում են, որ ԱՄՆ-ն ունի հակահրթիռային պաշտպանության ուժեղ համակարգ, և Թեհրանը տեղյակ է այդ մասին:

Թեհրանը մտադիր չէր վնաս հասցնել Վաշինգթոնին. սա մատնանշում է այն փաստը, որ հրթիռային հարվածը իրականացվել է գիշերը: Ցերեկային ժամին հրթիռակոծման դեպքում զոհերի հավանականությունն ավելի մեծ կլիներ: Բացի այդ, վերլուծաբաններն ուշադրություն են հրավիրել Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի այն հայտարարությանը, որ Թեհրանի գործողությունները թելադրված են միայն ագրեսիային արձագանքելու և հակամարտության սրացումը թույլ չտալու ցանկությամբ:

12079 | 0
Facebook