Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Նրանք իրենց երեխաների կրթությունը չեն վստահում ձեր նշանակած տնօրենին». Անահիտ Բախշյան

14:20, չորեքշաբթի, 08 հունվարի, 2020 թ.
«Նրանք իրենց երեխաների կրթությունը չեն վստահում ձեր նշանակած տնօրենին». Անահիտ Բախշյան

Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հենց նոր տեղեկացա, որ այսօր՝ 2019-2020թթ․ ուստարվա երկրորդ կիսամյակի առաջին օրը ոչ մի աշակերտ դպրոց չի գնացել։ Թե՛ պետական պաշտոնյաների, թե՛ ծնողների կողմից շատ վատ քայլերի հետևանքով, խաթարվում է երեխաների կրթության իրավունքը։
     Հարգելի պարոն Ավինյան, Արմավիրի մարզպետ պարոն Մաթևոսյան, դուք չեք կարող հաշվի չնստել համայնքի բնակիչների, այսինքն դպրոց հաճախող երեխաների ծնողների կարծիքի հետ, նրանք իրենց երեխաների կրթությունը չեն վստահում ձեր նշանակած տնօրենին, նրանք մերժել են նրան։ Վերանայեք ձեր որոշումն ու նոր մրցույթ հայտարարեք։ Համայնքի կարծիքը շատ կարևոր է դպրոցի բնականոն գործունեության համար։ Առանց ծնողական համայնքի աջակցության դպրոց, կրթություն չի կարող լինել։ Ծնողներին էլ խորհուրդ եմ տալիս այլ ճանապարհներ փնտրել իրենց լսելի դարձնելու համար։ Ձեր այս քայլն էլ ողջունելի չէ»։

8074 | 0
Facebook