Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուկրաինական ինքնաթիռը կործանվել է Իրանի հրթիռակոծման հետևանքով․ #StrategicSentinel

11:55, չորեքշաբթի, 08 հունվարի, 2020 թ.
Ուկրաինական ինքնաթիռը կործանվել է Իրանի հրթիռակոծման հետևանքով․ #StrategicSentinel

«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության «Բոինգ 737» ինքնաթիռը կործանվել է Իրանի կողմից արձակված հրթիռի հետևանքով։ Այս մասին հայտնում է ամերիկյան Strategic Sentinel պարբերականը՝ վկայակոչելով արաբական Al-Hadath հեռուստաալիքին։ Ըստ պարբերականի՝ «Իմամ Խոմեյնիի» անվան միջազգային օդանավակայանից օդ բարձրանալուց հետո այն պատահաբար հրթիռակոծվել է քաղաքում գործող ՀՕՊ ստորաբաժանումների կողմից: Այս տեղեկությունը հաստատում չի ստացել։

Կործանված ինքնաթիռն իրականացնում էր Թեհրան-Կիև չվերթը։

Հիշեցնենք՝ ուկրաինական PS752 չվերթը Թեհրանից մեկնել է տեղական ժամանակով գիշերը ժամը 2:42-ին և կապի դուրս չի եկել 2 րոպե անց:

40701 | 0
Facebook