Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նավթը թանկացել է՝ ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ հարվածներից հետո

11:15, չորեքշաբթի, 08 հունվարի, 2020 թ.
Նավթը թանկացել է՝ ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ հարվածներից հետո

WTI տեսակի նավթի արժեքը գերազանցել է 65 դոլարը՝ Իրաքում ԱՄՆ ռազմակայանների վրա արձակված հրթիռներից հետո: Լոնդոնյան ICE բորսայի սակարկությունների համաձայն, ֆյուչերսներն ավելացել են միանգամից 3 %-ով՝ կազմելով մեկ բարելի դիմաց 65,46 դոլար:

Մոսկվայի ժամանակով ժամը 4:44-ի դրությամբ, այն մի փոքր նվազել է՝ կազմելով մեկ բարելի դիմաց 64,86 դոլար:

Ըստ CNBC-ի՝ տեխասյան ապրանքանիշի թեթև նավթի արժեքի աճը կազմել է մոտ 4,37%: Brent տեսակի նավթի գինն աճել է 3,75%-ով։

5970 | 0
Facebook