Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Անտիֆեյք» կայքը հրապարակել է սուտ լուր. ԿԳՄՍՆ

19:30, երեքշաբթի, 07 հունվարի, 2020 թ.
«Անտիֆեյք» կայքը հրապարակել է սուտ լուր. ԿԳՄՍՆ

Antifake.am կայքը ապատեղեկատվություն է տարածել` ԿԳՄՍՆ բոլոր աշխատակիցների մեկ տարվա աշխատավարձի ֆոնդը ներկայացնելով որպես պարգևավճարների գումար, ասվում է նախարարության տարածած հայտարարության մեջ: Տոներից առաջ ՀՀ ԿԳՄՍՆ-ն «Անտիֆեյք» կայքի` նախարարության աշխատակիցներին տրամադրած պարգևավճարի վերաբերյալ հարցմանն ի պատասխան տեղեկացրել էր, որ նախարարության ամբողջ տարվա աշխատավարձի ֆոնդը կազմում է 1 միլիարդ 774 միլիոն 225 հազար 600 դրամ։ Նշվել էր նաև, թե 2019 թ. ընթացքում որ հոդվածներով և ինչ գումարի չափով է իրականացվել պարգևատրում։ Երեք հոդվածներով նախարարության բոլոր աշխատակիցներին մեկ տարվա ընթացքում որպես պարգևավճար տրամադրվել է 456 միլիոն 209 հազար դրամ։

«Անտիֆեյք» կայքը հրապարակել է սուտ լուր` միավորված երեք նախարարությունների ամբողջ մեկ տարվա աշխատավարձի ֆոնդի թիվը ներկայացնելով որպես աշխատակիցներին տրված պարգևավճար՝ ամենայն հավանականությամբ, ընթերցողների և ֆեյսբուքյան օգտատերերի շրջանում նախարարության մասին բացասական կարծիք ստեղծելու նպատակով կամ էլ լրագրողի չիմացության պատճառով։ Դա անթույլատրելի է ինչպես քաղաքացիներին բարեխիղճ լրատվություն մատուցելու մասնագիտական առաքելության տեսակետից, այնպես էլ զուրկ է որևէ տրամաբանությունից. նման ահռելի գումարը չէր կարող տրամադրվել որպես պարգևավճար։ Կայքին հարցման պաշտոնական պատասխանը ներկայացնում ենք ստորև:

«Անտիֆեյք» կայքը հրապարակել է սուտ լուր. ԿԳՄՍՆ
«Անտիֆեյք» կայքը հրապարակել է սուտ լուր. ԿԳՄՍՆ
«Անտիֆեյք» կայքը հրապարակել է սուտ լուր. ԿԳՄՍՆ
«Անտիֆեյք» կայքը հրապարակել է սուտ լուր. ԿԳՄՍՆ

7379 | 0
Facebook