Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Առնվազն 18-22 աստիճան Ցելսիուս ջերմաստիճան պետք է ապահովվի կրթական հաստատություններում

19:10, երեքշաբթի, 07 հունվարի, 2020 թ.
Առնվազն 18-22 աստիճան Ցելսիուս ջերմաստիճան պետք է ապահովվի կրթական հաստատություններում

Դպրոցներում ու մանկապարտեզներում դասապրոցեսի մեկնարկին ընդառաջ ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) ուսումնական հաստատություններին խստորեն հորդորում է պահպանել ջեռուցման նորմերը։ Առնվազն 18-22 աստիճան Ցելսիուս ջերմաստիճան պետք է ապահովվի դասարաններում, ուսումնական կաբինետներում, դասախոսությունների լսարանում, գրադարանում, բուժկետում (բժշկի կաբինետ), մարզադահլիճի հանդերձարաններում, լաբորատորիաներում, խմբակային պարապմունքների սենյակներում, հանդիսությունների դահլիճում։ Արգելվում է ջեռուցումը վառարաններով։

Ինչպե՞ս պետք է կազմակերպվի դպրոցների ջեռուցումը, քանի՞ աստիճան պետք է լինի դասասենյակում։

Առողջապահության նախարարի 12-Ն հրամանով սահմանվում են դպրոցներին ներկայացվող պահանջները: Հրամանը ստորագրվել է 2017 թվականի մարտի 28-ին: Օրենքն ուժի մեջ է մտել նույն տարվա մայիսի 12-ից։

Ինչպե՞ս պետք է կազմակերպվի դպրոցների ջեռուցումը, քանի՞ աստիճան պետք է լինի դասասենյակում։

Նախարի հրամանի 4-րդ գլխով սահմանվում են շահագործվող հաստատությունների օդի ջերմային ռեժիմին ներկայացվող պահանջները, որի համաձայն` Հաստատությունում վառարանային ջեռուցում չի թույլատրվում: Հաստատության ուսումնական սենքերը լիարժեք օդափոխվում են դասամիջոցներին, իսկ ռեկրեացիաները` դասերի ընթացքում: Դասերի ավարտից հետո և դասերից առաջ, ինչպես նաև առաջին ու երկրորդ հերթափոխերի միջև ընդմիջման ժամանակ կատարվում է սենքերի միջանցիկ օդափոխություն: Միջանցիկ օդափոխության տևողությունը որոշվում է ելնելով եղանակային պայմաններից և համապատասխանում է հավելված 3-ում սահմանված պահանջներին: Հաստատության սենքերում ապահովվում է օդի հետևյալ ջերմաստիճանը. 1) դասարաններում, ուսումնական կաբինետներում, դասախոսությունների լսարանում, գրադարանում, բուժկետում (բժշկի կաբինետ), մարզադահլիճի հանդերձարաններում, լաբորատորիաներում, խմբակային պարապմունքների սենյակներում, հանդիսությունների դահլիճում` առնվազն 18-22 աստիճան ցելսիուս, 2) ուսումնական արհեստանոցներում, նախասրահում, հանդերձարանում և ռեկրեացիաներում ցուրտ եղանակային պայմաններում՝ առնվազն 18-20 աստիճան ցելսիուս, իսկ մարզադահլիճում՝ 17-19 աստիճան ցելսիուս: Հաստատության մարզադահլիճում դասերի ժամանակ 5 աստիճան ցելսիուսից բարձր արտաքին ջերմաստիճանի պայմաններում բացվում են մեկ-երկու պատուհան: Ավելի ցածր ջերմաստիճանի դեպքում, մարզադահլիճում պարապմունքներն անցկացվում են բաց օդանցքներով, իսկ միջանցիկ օդափոխությունը կատարվում է դասամիջոցների ժամանակ՝ սովորողների բացակայությամբ: Հաստատությունների սենքերում ապահովվում է օդի հարաբերական խոնավությունը` 40-60 տոկոսի սահմաններում: Հաստատության տեխնոլոգիա առարկայի ուսուցման արհեստանոցներում, որտեղ հաստոցների և սարքավորումների վրա աշխատանքը կապված է ջերմության և փոշու արտազատման հետ, տեղադրվում է տեղային արտաձիգ մեխանիկական օդափոխություն:

6804 | 0
Facebook