Խնդրում ենք սպասել...

Միջազգային

#RenaultNissanMitsubishi կոնցեռնի նախկին ղեկավարի կնոջը ձերբակալելու որոշում է կայացվել

21:40, երեքշաբթի, 07 հունվարի, 2020 թ.
#RenaultNissanMitsubishi կոնցեռնի նախկին ղեկավարի կնոջը ձերբակալելու որոշում է կայացվել

Տոկիոյի դատախազությունը հունվարի 7-ին ընդունել է Renault-Nissan-Mitsubishi կոնցեռնի նախկին ղեկավար Կարլոս Գոնի կնոջը՝ Քերոլ Գոնին, կալանավորելու որոշում, գրում է Kyodo News-ը:
     Ըստ լրատվական կայքի` դատարանը որոշումը կայացրել է հանցանք կատարելու կասկածանքով: Ճապոնական իշխանությունները կասկածում են, որ Գոնի կինը սուտ ցուցմունք է տվել, ինչպես նաև նա մեղադրվում է եկամուտները թաքցնելու համար: Քերոլ Գոնը Տոկիոյի շրջանի դատարանում 2019-ի ապրիլին որպես վկա է հանդես եկել:
     Նրա ձերբակալության մասին որոշումը հաստատել է նաև ճապոնական NHK հեռուստաալիքը: Ներկա պահին ամուսինները գտնվում են Քերոլի հայրենիքում` Բեյրութում:

9469 | 0
Facebook