Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանի խորհրդարանը Պենտագոնը ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն

14:10, երեքշաբթի, 07 հունվարի, 2020 թ.
Իրանի խորհրդարանը Պենտագոնը ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն

Իրանի Մեջլիսը հունվարի 7-ին միաձայն կողմ է քվեարկել Պենտագոնը որպես ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու մասին օրինագծին, հայտնել է Fars գործակալությունը:
     Օրինագծի համաձայն՝ «ահաբեկիչների ցանկում են Պենտագոնի բոլոր անդամները և դրա հետ առնչություն ունեցող հաստատություններն ու կազմակերպությունները:

Ցանկում են նաև դրանց ղեկավարները, որոնք մասնակցել են Իրաքում իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը»:

Համաձայն խորհրդարանի ընդունած օրինագծի կետերից մեկի՝ Իրանի իշխանությունները պետք է երկրի զարգացման ազգային հիմնադրամից 200 միլիոն եվրո հատկացնեն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ նշանակության ուժերին:

8039 | 0
Facebook