Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն չի նախատեսում զորքերը դուրս բերել Իրաքից. #Reuters

16:05, երեքշաբթի, 07 հունվարի, 2020 թ.
ԱՄՆ-ն չի նախատեսում զորքերը դուրս բերել Իրաքից. #Reuters

Միացյալ Նահանգները չի նախատեսում իր զորքերը դուրս բերել Իրաքից: Այս մասին երկուշաբթի հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը:
     «Իրաքը լքելու որոշում չկա»,- նշել է Էսպերը, գրում է Reuters-ը: Էսպերը մեկնաբանել է մի շարք լրատվամիջոցների կողմից նախկինում տարածված տեղեկությունը, այդ թվում` Reuters գործակալության, որ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիան հայտարարել է Իրաքից զորքերը դուրս բերելու որոշման մասին:

Պենտագոնի խոսնակ Ալիսա Ֆարահը նաև նշել է, որ ԱՄՆ-ն չի փոխում իր ծրագրերն Իրաքում և պահպանում է իր ներկայությունը: «Մենք կշարունակենք խորհրդակցել Իրաքի կառավարության հետ՝ իրաքյան անվտանգության ուժերին աջակցելու հարցում»,- գրել է Ֆարահը Twitter միկրոբլոգի իր էջում:

7809 | 1
Facebook