Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Արցախյան հարցում Սոլեյմանիի դերակատարությունը հօգուտ հայկական կողմի էր». իրանագետ

10:40, երեքշաբթի, 07 հունվարի, 2020 թ.
«Արցախյան հարցում Սոլեյմանիի դերակատարությունը հօգուտ հայկական կողմի էր». իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրանական պետական «Շաբաքե-յե խաբար» («Լրատվական ցանց») բազմամիլիոնանոց լսարան ունեցող հեռուստաալիքով իրանցի փորձագետը խոսեց Արցախյան հարցում իրանցի զորահրամանատար Ղասեմ Սոլեյմանիի դերակատարության մասին։

Ըստ նրա՝ այն եղել է Իրանի շահերից բխող, փաստացիորեն հօգուտ հայկական կողմի, քանի որ վտանգ կար, որ «մայրցամաքային» Ադրբեջանը կարող է ցամաքային կապով միանալ Նախիջևանին և ստեղծել պանթյուրքական շղթա»:

8802 | 0
Facebook