Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վլադիվոստոկում 30 մեքենա ջրի տակ է անցել

19:35, երկուշաբթի, 06 հունվարի, 2020 թ.
Վլադիվոստոկում 30 մեքենա ջրի տակ է անցել

Շուրջ 30 մեքենա մասնակի ջրի տակ է անցել Վլադիվոստոկում՝ Ռուսկի կղզում: Մեքենաների մի մասը ջրով է ծածկվել մինչև անիվները, մի մասը՝ մինչև կապոտը, կամ տանիքը: Մեքենաները պատկանում են ձկնորսների: Ըստ ՌԴ ԱԻՆ-ի՝ միջադեպի պատճառը դարձել է այն, որ ձկնորսները սառույցի վրա են դուրս գալիս մեքենաներով՝ չնայած որ դա արգելված է: Բացի այդ, նրանք մեքենաները կանգնեցրել են իրար կողքի, այնինչ այդ վայրում սառույցի խորությունը հազիվ 2 մետր է եղել:

Միջադեպի հետևանքով տուժածներ չկան: Մի քանի մեքենաներ ինքնուրույն են դուրս եկել, մյուսներին օգնել են փրկարարները:

12257 | 1
Facebook