Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հորդանանը հանդես է եկել ի պաշտպանություն Իրաքի

18:55, երկուշաբթի, 06 հունվարի, 2020 թ.
Հորդանանը հանդես է եկել ի պաշտպանություն Իրաքի

Հորդանանի թագավոր Աբդալ II իբն Ալ Հուսեյնը կոչ է արել անվտանգության սպառնալիքներից պաշտպանել Իրաքը: Նա հեռախոսազրույց է ունեցել Իրաքի նախագահ Բարհամ Սալեհի հետ՝ ընդգծելով, որ Հորդանանը միշտ էլ կողմ է եղել Իրաքում կայունության պահպանմանը: Նա նաև կարևոր է համարել չեզոքացնել Մերձավոր Արևելքի անվտանգությանն ու կայունությանն սպառնացող ցանկացած վտանգ:

Այնուամենայնիվ, Հորդանանի թագավորը հեռախոսազրույցի ժամանակ չի հիշատակել Ղասեմ Սուլեյմանի սպանության փաստը:

8248 | 0
Facebook