Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը սպառնում է պատժամիջոցներ սահմանել Իրաքի դեմ

15:45, երկուշաբթի, 06 հունվարի, 2020 թ.
Թրամփը սպառնում է պատժամիջոցներ սահմանել Իրաքի դեմ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է պատժամիջոցներ կիրառել Իրաքի նկատմամբ, եթե վերջինը թշնամական գործողություններ ձեռնարկի Միացյալ Նահանգների դեմ:

«Եթե կա որևէ թշնամություն, եթե նրանք անեն այնպիսի բան, որը մենք անթույլատրելի ենք համարում, ապա պատժամիջոցներ կկիրառենք Իրաքի դեմ, շատ լուրջ պատժամիջոցներ»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Թրամփը, գրում է РИА Новости գործակալությունը:
     Նախագահն ընդգծել է, որ ԱՄՆ զինված ուժերը չեն լքի Իրաքը, քանի դեռ նրանք չեն վճարել ԱՄՆ-ի կողմից կառուցված ռազմաբազայի համար:
     «Մենք չենք հեռանա, մինչև մեր գումարները չվերադարձնեն»,- հայտարարել է Թրամփը։
     Ներկայում Իրաքում մոտ 5 հազար ամերիկացի զինծառայող կա:

9296 | 0
Facebook