Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ո՞ր համեմունքներն են պայքարում ստամոքսի քաղցկեղի դեմ

02:05, երեքշաբթի, 07 հունվարի, 2020 թ.
Ո՞ր համեմունքներն են պայքարում ստամոքսի քաղցկեղի դեմ

Սննդաբան Ելենա Սոլոմատինան անվանել է այն համեմունքները, որոնք կարող են պայքարել ստամոքսի քաղցկեղի և աղեստամոքսային տրակտի այլ հիվանդությունների դեմ, գրում է «Вечерняя Москва» պարբերականը։

Ըստ սննդաբանի, որոշ համեմունքներ ոչ միայն կարող են դրականորեն ազդել օրգանիզմի ընդհանուր վիճակի վրա, այլև՝ դառնալ ստամոքսի քաղցկեղի և այլ հիվանդությունների դեմ պայքարի լավագույն միջոց։ «Դրանք կարող են թեթևացնել հիվանդի վիճակը և արագացնել վերականգնումը»,- նշում է սննդաբանը:
     Այս համեմունքների մեջ սննդաբանը ներառել է կոճապղպեղը, որը «վաղուց օգտագործվում է ժողովրդական բժշկության մեջ»: Կոճապղպեղը «հակաօքսիդանտների հիանալի աղբյուր է», որի բույրը լավացնում է ախորժակը: Բացի այդ, եթե սև թեյ խմեք, ապա այն կարող է հանգստացնել ստամոքսը: Քրքումը, բացի համային հրաշալի որակներից, օժտված է գտակար բազմաթիվ «հակաօքսիդիչ և հակաբորբոքային հատկություններով» և կարող է պաշտպանել քաղցկեղից:

11498 | 0
Facebook