Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Nokia-ն կվերականգնի լեգենդար հեռախոսի մոդելը

15:25, երկուշաբթի, 06 հունվարի, 2020 թ.
Nokia-ն կվերականգնի լեգենդար հեռախոսի մոդելը

Ֆիննական HMD Global ընկերությունը, որին պատկանում է բջջային հեռախոսներում Nokia ապրանքանիշի կիրառման իրավունքը, կվերականգնի Nokia հեռախոսի դասական մոդելներից մեկի արտադրությունը: Նոր մոդելի ցուցադրումը պետք է տեղի ունենա ամսվա վերջին, գրում է GSMArena-ն՝ վկայակոչելով ընկերության բարձրագույն ղեկավարի պաշտոնակատարին։

Առաջին անգամ հանրահայտ Nokia 3310 մոդելի նոր տարբերակը ներկայացվել է 2017-ի փետրվարին: Հեռախոսն ունի 2.4 դյույմանոց 320x240 լուծաչափով էկրան և 2 մեգապիքսելանոց տեսախցիկ: Այն ունի microSD-ի հնարավորություն և նախորդի հետ համեմատած շատ ավելի բարակ և թեթև է: Ավելի ուշ ընկերությունը թարմացրեց մոդելը և ավելացրեց 4G-ի և Wi-Fi-ի հնարավորություններ: Այն ռուսական շուկայում վաճառվելու է 3-4 հազար ռուբլով:

15236 | 0
Facebook