Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանը հայտարարել է միջուկային համաձայնագրից լիակատար դուրս գալու մասին

23:55, կիրակի, 05 հունվարի, 2020 թ.
Իրանը հայտարարել է միջուկային համաձայնագրից լիակատար դուրս գալու մասին

Իրանի նախագահ Հասան Ռոհանիի ադմինիստրացիան հայտարարել է միջուկային համաձայնագրից Իրանի լիակատար դուրս գալու մասին: Պատճառը գեներալ Ղասիմ Սուլեյմանիի սպանությունն է դարձել, որը տեղի է ունեցել հունվարի 3-ին՝ հրթիռային հարվածների հետևանքով:

Իրանը հայտարարել է, որ ինքն այլևս չի հետևի սահմանափակումներին:

Ավելի վաղ Իրանը հայտարարել էր, որ հրաժարվում է կատարել միջուկային պայմանավորվածության «վերջին կարևոր պարտավորվածությունը», որը վերաբերում է ցենտրիֆուգների քանակին:

Այնուամենայնիվ, իսլամական պետությունը շարունակում է համագործակցել ՄԱԳԱՏԷ-ի հետ և պատրաստ է վերադառնալ պարտավորվածությունների կատարմանը, եթե իր վրայից հանեն բոլոր պատժամիմջոցները:

12424 | 0
Facebook