Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիան զորք է ուղարկում Լիբիա. խորհրդարանն ընդդիմանում է

00:30, երկուշաբթի, 06 հունվարի, 2020 թ.
Թուրքիան զորք է ուղարկում Լիբիա. խորհրդարանն ընդդիմանում է

Թուրքիայի զինվորականները տեղաշարժվում են Լիբիա: Այնտեղ նրանք կզբաղվեն տեղորոշմամբ, ինչպես նաև կաջակցեն Ազգային համաձայնության կառավարությանը: Այս մասին հայտարարել է Էրդողանը: Ինչպես նշել է թուրք առաջնորդը, աֆրիկյան այդ երկիր իրենք կշարժվեն աստիճանաբար:

Ավելի վաղ Լիբիայի՝ միջազգայնորեն ճանաչված խորհրդարանը արտակարգ նիստ էր անցկացրել՝ Էրդողանի վերոնշյալ հայտարարության կապակցությամբ: Քվեարկության ընթացքում ստորագրվել է հրամանագիր, որը չեղարկում է Ազգային համաձայնության կառավարության և Թուրքիայի միջև կայացած համաձայնագիրը, որի հիման վրա Թուրքիան իր զորքն ուղարկում է Լիբիա:

8657 | 0
Facebook