Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ը նախազգուշացրել է Իրաքին Սուլեյմանիի վրա հարձակումից մի քանի րոպե առաջ

21:40, կիրակի, 05 հունվարի, 2020 թ.
ԱՄՆ-ը նախազգուշացրել է Իրաքին Սուլեյմանիի վրա հարձակումից մի քանի րոպե առաջ

Բաղդադի օդանավակայանում իրանցի գեներալ Ղասիմ Սուլեյմանիի մեքենայի հրթիռային հարվածից մի քանի րոպե առաջ Միացյալ Նահանգները նախազգուշացրել է Իրաքի իշխանություններին իրենց ծրագրերի մասին: Այս մասին հայտարարել է Իրաքի վարչապետ Աբդուլ Մահդին, հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը:

Ըստ հեռուստաալիքի՝ Բաղդադը Վաշինգթոնին թույլ չի տվել հարձակում իրականացնել։ Մահդին հավելել է, որ հրամանատարի հետ հանդիպել է նրա մահվան օրը: Հեռուստաալիքը նշում է, որ Իրաքի արտաքին գործերի նախարարությունը բողոքելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Սուլեյմանիի և իրաքյան շիական աշխարհազորի ղեկավարի տեղակալ Աբու Մահդի ալ-Մուհանդիսի սպանության կապակցությամբ:

10873 | 0
Facebook