Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հրապարակվել են Քենիայում ամերիկյան ռազմակայանի վրա հարձակման կադրերը

23:25, կիրակի, 05 հունվարի, 2020 թ.
Հրապարակվել են Քենիայում ամերիկյան ռազմակայանի վրա հարձակման կադրերը

Լրագրող Սամիրա Սավլանին Twitter միկրոբլոգի իր էջում տեղադրել է Քենիայի Լամու շրջանում գտնվող ԱՄՆ ռազմածովային բազայի վրա իսլամական «Ալ-Շաբաբ» խմբավորման գրոհայինների հարձակման տեսանյութը:
     Տեսանյութում երևում է, թե ինչ տեսք ունի ռազմածովային բազան հարձակումից անմիջապես հետո, ինչպես նաև՝ Հնդկական օվկիանոսի Լամու շրջանում գտնվող բազայից վեր բարձրանացող ծուխը:
     Հարձակումը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան: Զոհերի և վիրավորների մասին առայժմ տեղեկություններ չկան:
     Ըստ Լամու շրջանի հանձնակատար Իրունու Մաչարիայի՝ գրոհայինների հարձակումը հետ է մղվել: Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ քենիացի զինվորականները պատասխան գործողություններ են սկսել ահաբեկիչների դեմ:

Հրապարակվել է Քենիայում ամերիկյան ռազմակայանի վրա հարձակման կադրերը
15774 | 0
Facebook