Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը սպառնացել է 2 տրիլիոն դոլար արժողությամբ զենք կիրառել Իրանի դեմ

16:25, կիրակի, 05 հունվարի, 2020 թ.
Թրամփը սպառնացել է 2 տրիլիոն դոլար արժողությամբ զենք կիրառել Իրանի դեմ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է նոր զենք կիրառել Իրանի դեմ, եթե Թեհրանը հարձակվի ԱՄՆ-ի ռազմաբազաների վրա: Այս մասին Սպիտակ տան ղեկավարը գրել է Twitter-ի իր էջում:

«ԱՄՆ-ն ավելի վաղ 2 տրիլիոն դոլար է ծախսել ռազմական տեխնիկայի վրա։ Եթե Իրանը հարձակվի ամերիկյան ռազմակայանի կամ որևէ ամերիկացու վրա, մենք Իրանի ուղղությամբ կատարյալ նոր, հիանալի զենքերից մի քանիսը կուղարկենք՝ առանց հապաղելու»,- գրել է Թրամփը:

Ավելի վաղ Թրամփը Twitter-ի իր էջում գրառում էր կատարել և սպառնացել, որ «հավանական հարձակման դեպքում շատ կոշտ» հարված կհասցնի իրանական 52 օբյեկտների, եթե ի պատասխան, Իսլամական Հանրապետությունը ցանկացած հավանական հարձակում կազմակերպի ամերիկացիների կամ ամերիկյան օբյեկտների վրա։

16404 | 0
Facebook