Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Հապալասն օգնում է իջեցնել զարկերակային բարձր ճնշումը

16:15, կիրակի, 05 հունվարի, 2020 թ.
Հապալասն օգնում է իջեցնել զարկերակային բարձր ճնշումը

Հապալասի հյութի երկարատև օգտագործումը կօգնի նվազեցնել զարկերակային բարձր ճնշումը և բարելավել արյունատար անոթների աշխատանքը: Այս մասին գրում է Medical Xpress հրատարակությունը՝ հղում անելով Հելսինկիի համալսարանի գիտնական Աննա Կիվիմյակիի կողմից անցկացված ուսումնասիրությանը:

Փորձի ընթացքում զարկերակային բարձր ճնշում ունեցող լաբորատոր առնետներին 8-10 շաբաթվա ընթացքում տրվել է հապալասի, լոռամրգի և մոշի հյութ: Այս հատապտուղներում պարունակվող նյութերը` պոլիֆենոլները, նվազեցնում են սրտանոթային հիվանդությունների ռիսկը:

Կիվիմյակին նաև պարզել է, որ հապալասի ջրով բացված հյութը զգալիորեն նվազեցնում է զարկերակային բարձր ճնշումը, իսկ խտացված հյութը բարելավում է արյունատար անոթների աշխատանքը: Մյուս երկու հատապտուղների հյութերի ազդեցությունը պակաս դրական ազդեցություն է ունեցել:

22313 | 0
Facebook