Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Տրիպոլիում ռմբակոծության հետևանքով զոհվել է ռազմական քոլեջի 28 ուսանող

14:40, կիրակի, 05 հունվարի, 2020 թ.
Տրիպոլիում ռմբակոծության հետևանքով զոհվել է ռազմական քոլեջի 28 ուսանող

Լիբիայի ազգային բանակի ռազմաօդային ուժերը օդային հարվածներ են հասցրել Տրիպոլիում ռազմական քոլեջի ուղղությամբ: Սպանվել է զինվորական քոլեջի 28 ուսանող, վիրավորվել՝ 18-ը: Գրում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Afrigatenews տեղեկատվական պորտալին։

Լիբիայի ազգային բանակի ռազմաօդային ուժերը հայտարարել են «Բարկության հրաբուխ» գործողության մեկնարկի մասին, որի ժամանակ ռմբակոծվել է Լիբիայի մայրաքաղաքի Ալ-Հադբա ալ-Հադրա բնակելի թաղամասը, որտեղ գտնվել է ռազմական քոլեջը։
     Այլ տվյալներով՝ սպանվել է ավելի քան 38 մարդ, այդ թվում՝ թուրք սպաներ: Այս տեղեկատվությունը պաշտոնապես չի հաստատվել:
     Հիշեցնենք՝ Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆ Հաֆթարի խոսքով՝ Տրիպոլիի համար մարտերը մոտենում են ավարտին, իսկ քաղաքը շուտով կազատագրվի:

12353 | 0
Facebook