Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ղասեմ Սոլեյմանիի մարմինը տեղափոխվել է Իրան. տեղի է ունենում հրաժեշտի արարողությունը

12:10, կիրակի, 05 հունվարի, 2020 թ.
Ղասեմ Սոլեյմանիի մարմինը տեղափոխվել է Իրան. տեղի է ունենում հրաժեշտի արարողությունը

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մարմինը տեղափոխվել է Իրանի հարավում գտնվող Ահվազ քաղաք․ տեղեկացնում է իրանական ISNA գործակալությունը։ Իրանական IRIB հեռուստատեսությունն ու ռադիոընկերությունը հրապարակել են տեսանյութ, թե ինչպես է իրանական դրոշով պատված աճյունը ինքնաթիռից տեղափոխվում ռազմական երաժշտության հնչյունների ներքո, գրում է «Интерфакс» գործակալությունը:

Ահվազում այս պահին տեղի է ունենում գեներալի հետ հրաժեշտի արարողությունը։

Գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մարմինը տեղափոխվել է Իրան. Տեղի է ունենում գեներալի հետ հրաժեշտի արարողությունը
11820 | 0
Facebook