Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկելու ավելի քան 4 հազար զինվորականի․ #AssociatedPress

13:25, կիրակի, 05 հունվարի, 2020 թ.
ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկելու ավելի քան 4 հազար զինվորականի․ #AssociatedPress

Միացյալ Նահանգները Հյուսիսային Կարոլինայի Ֆորտ-Բրեգ ռազմաբազայի 82-րդ օդային դիվիզիոնի 4000 զինվորականի տեղակայելու են Քուվեյթում, գրում է Associated Press գործակալությունը: Այս ստորաբաժանումն ուղարկվել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը ուժեղացնելու համար՝ Իրաքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար, ԻԻՀ գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության ֆոնին։ Գործակալությունը հղում է կատարում 82-րդ օդային դիվիզիոնի բաժանմունքի պաշտոնական ներկայացուցիչ, փոխգնդապետ Մայք Բերնսին: Ըստ նրա, այս շաբաթ արդեն մոտ 700 զինվորական ուղարկվել է Քուվեյթ: Եվս 3,5 հազար ամերիկացի զինվորական կտեղակայվի Քուվեյթում մի քանի օրից:

8475 | 0
Facebook