Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Փաշինյանը հայտարարել է, որ չի շնորհավորել Թրամփին՝ Իրանի դեմ գործողությունից հետո․ #РИАНовости

10:30, կիրակի, 05 հունվարի, 2020 թ.
Փաշինյանը հայտարարել է, որ չի շնորհավորել Թրամփին՝ Իրանի դեմ գործողությունից հետո․ #РИАНовости

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրանական ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվությունը, թե իբր նա շնորհավորել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին` «հաջողված» օպերացիա կազմակերպելու համար», ապատեղեկատվություն է:

«Հայալեզու կեղծ (ֆեյք) էջը կեղծ լուր է տարածում, թե ես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին շնորհավորել եմ հակաիրանական «հաջողված» օպերացիա կազմակերպելու համար»,-գրել է Փաշինյանը Facebook-ի իր էջում:
     Նա չի նշել, թե որ սոցիալական ցանցում և որ ադրբեջանական և իրանական հրապարակումներում են հայտնվել այդ տեղեկատվությունը:
     Միևնույն ժամանակ, ՀՀ վարչապետը նշել է, որ «սա այն դեպքն է, երբ խոսքի կեղծ «ազատությունը» սպառնալիք է ստեղծել մեր ազգային անվտանգության համար: Լուրի հեղինակները և նրանց շարժառիթները պետք է պարզվեն»,-հավելել է Փաշինյանը:

11090 | 0
Facebook