Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հունվարի 14-ից Microsoft-ը չի շարունակի աջակցել Windows 7 օպերացիոն համակարգին

17:35, կիրակի, 05 հունվարի, 2020 թ.
Հունվարի 14-ից Microsoft-ը չի շարունակի աջակցել Windows 7 օպերացիոն համակարգին

Microsoft-ը հունվարի 14-ին դադարեցնում է աջակցել Windows 7 օպերացիոն համակարգին, գրում է ТАСС գործակալությունը։ Windows 7 օպերացիոն համակարգի թողարկումից ի վեր, անցել է 10 տարի, նշված է ընկերության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ: Microsoft-ը նշել է, որ Windows 7-ով աշխատող համակարգիչները չեն դադարի աշխատել, սակայն տեխնիկական աջակցությունն ու ծրագրաշարի թարմացումը կդադարեցվի: Այն այլևս չի համապատասխանի անվտանգության անհրաժեշտ մակարդակին և կմեծացնի վիրուսների և կիբերսպառնալիքների վտանգները։

8849 | 0
Facebook