Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սուլեյմանին սպանելու Թրամփի հրամանի մանրամասները․ #Bloomberg

17:45, շաբաթ, 04 հունվարի, 2020 թ.
Սուլեյմանին սպանելու Թրամփի հրամանի մանրամասները․ #Bloomberg

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է սպանել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ստորաբաժանման՝ Ղոդսի հրամանատար Ղասեմ Սուլեյմանիին՝ Քիրքուքի մերձակայքում իրաքյան ռազմակայանը հրետակոծելուց հետո, որի ժամանակ սպանվեց ամերիկացի զինվորական, գրում է Bloomberg-ը:
     Գործակալության տվյալներով՝ 2019-ի դեկտեմբերի 27-ին Թրամփը կարգադրել է իր խորհրդականների ամենամոտ շրջանակին ծրագրել հարձակումը։ Մասնավորապես, ծրագրի մշակման գործընթացում ներգրավվել են Ազգային անվտանգության հարցերով նախագահի օգնական Ռոբերտ Օ Բրայենը, ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն, Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարի օգնական Միք Մուլվանին և փոխնախագահ Մայքլ Պենսը: Գործողության նախապատրաստումն իրականացվել է փակ հաղորդակցման ուղիներով:
     Բացի Թրամփի խորհրդականներից, հարձակման ծրագրման մեջ ներգրավվել են Ազգային անվտանգության խորհրդի մի քանի անդամներ: Միևնույն ժամանակ, Սպիտակ տունը որոշում է կայացրել Կոնգրեսին չտեղեկացնել առաջիկա գործողությունների մասին՝ անվտանգության նկատառումներից ելնելով:

13090 | 0
Facebook