Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Այսօրվանից ուժի մեջ մտած բալային համակարգի մասին

15:15, չորեքշաբթի, 01 հունվարի, 2020 թ.
Այսօրվանից ուժի մեջ մտած բալային համակարգի մասին

Յուրաքանչյուր անձ, ով իրավունք ունի վարորդական վկայական՝ կստանա 9 տուգանային միավոր (բալ): Մեկ տարվա ընթացքում այդ բալերը սպառելու դեպքում նրա տրանսպորտային միջոց վարելու իրավունքը կկասեցվի 6 ամիս ժամկետով: Այդ ժամկետի կեսը լրանալուն պես՝ անձը հնարավորություն կստանա հանձնել տեսական քննություն և վերականգնել իր վարելու իրավունքը: Այդ քննությունը չհանձնելու դեպքում 6 ամիս անց՝ օրենքի ուժով, առանց որևէ քննություն հանձնելու, վերականգնվում է նրա վարելու իրավունքը և կրկին տրվում 9 բալ: Մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ 9 միավորը սպառելու պարագայում անձը տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկվում է արդեն մեկ տարի ժամկետով:

1. Տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշի առնվազն մեկ նիշը դիտավորությամբ փակելը` 25.000 դրամ և 2 տուգանային միավոր:

2. Տրանսպորտային միջոցը տնօրինողի կողմից հաշվառման համարանիշն այլ անձի հանձնելը` 25.000 դրամ և 3 տուգանային միավոր:

3. Տրանսպորտային միջոցների երթևեկության հակադիր հոսքերն իրարից բաժանող գծանշումների պահանջները չկատարելը` 10.000 դրամ 1 տուգանային միավոր

4. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից խաչմերուկների անցման կանոնները խախտելը` 5.000 դրամ և 1 տուգանայի միավոր:

5. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հետիոտնային անցումների հատման կանոնները խախտելը` 5.000 դրամ և 1 տուգանային միավորի

6. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից վազանցի կանոնները խախտելը` 5.000 դրամ և 1 տուգանային միավոր:

7. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից երթևեկությունն սկսելու կամ մանևր կատարելու, ինչպես նաև հետընթաց վարման կանոնները խախտելը` 5.000 դրամ և 1 տուգանային միավոր:

8. Տրանսպորտային միջոցը միակողմանի երթևեկությամբ ճանապարհով տրանսպորտային միջոցների հոսքին հակառակ ուղղությամբ (այդ թվում` հետընթաց) վարելը` 20.000 դրամ և 2 տուգանային միավոր:

9. Ճանապարհի բաժանարար գոտին չնախատեսված վայրերում տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հատելը ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելու եղանակով` 20.000 և 2 տուգանային միավոր:

10. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալը, եթե դա կապված չէ վազանցը թույլատրված տեղերում վազանց կատարելու կամ կանգնած տրանսպորտային միջոցը կամ խոչընդոտը շրջանցելու հետ, և եթե առանց հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու անհնար է շրջանցել կանգնած տրանսպորտային միջոցը կամ խոչընդոտը` 25.000 դրամ և 2 տուգանային միավոր:

11. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելը` 5.000 դրամ և 0,5 տուգանային միավոր:

12. Տրանսպորտային միջոցների կայանումը, եթե դրա հետևանքով այլ տրանսպորտային միջոցների վարորդները ստիպված են եղել կանգ առնել կամ փոխել երթևեկության ուղղությունը` 10.000 դրամ և 0,5 տուգանային միավոր:

13. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելը, եթե դրա պատճառով տրանսպորտային միջոցը տարհանվել է պահպանվող հատուկ տարածք կամ «Հաշմանդամներ» ճանապարհային նշանով (ցուցանակով) կահավորված վայրում «Հաշմանդամ» ճանաչման նշանով չկահավորված տրանսպորտային միջոցը կանգնեցնելը` 20.000 դրամ և 0,5 տուգանային միավոր:

14. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից տրանսպորտային միջոցը հետիոտնային անցման վրա կանգնեցնելը` 15.000 դրամ և 1 տուգանային միավոր:

15. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելը` 25.000 և 2 տուգանային միավոր:

16. Երթևեկության սահմանված արագությունը 11-30 կմ/ժ-ով գերազանցելը՝ 20.000դրամ և 2 տուգանային միավոր:

17. Երթևեկության սահմանված արագությունը 31-50 կմ/ժ-ով գերազանցելը` 25.000 դրամ և 3 տուգանային միավոր:

18. Երթևեկության սահմանված արագությունը 51-80 կմ/ժ-ով գերազանցելը` 25.000 դրամ և 4 տուգանային միավոր: 19. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրությունը խախտելը, որի հետևանքով առաջացել է վթարային իրադրություն` 20.000 դրամ և 2 տուգանային միավոր:

20. Տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելը, եթե վարորդը միայն ալկոհոլի ազդեցության տակ է, և զանցանքը չի պարունակում սույն հոդվածի երկրորդից վեցերորդ հինգերորդ մասերի հատկանիշները` 25.000 և 4 տուգանային միավոր:

4747 | 0
Facebook