Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանը մեղադրում է Գերմանիային՝ գեներալ Սուլեյմանիի սպանության հարցում ԱՄՆ-ի հանցակիցը լինելու համար

15:45, շաբաթ, 04 հունվարի, 2020 թ.
Իրանը մեղադրում է Գերմանիային՝ գեներալ Սուլեյմանիի սպանության հարցում ԱՄՆ-ի հանցակիցը լինելու համար

Գերմանիայի կառավարությունը «որոշ չափով հանցակից է» ԱՄՆ-ի կողմից միջազգային իրավունքի ոտնահարմանը, գրում է իրանական պետական «IRNA» լրատվական գործակալությունը։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Աբաս Մուսավին՝ մեկնաբանելով Գերմանիայի իշխանությունների հայտարարությունները՝ կապված ամերիկացիների կողմից Ղոդսի հրամանատար, Իրանի ամենաազդեցիկ գեներալներից մեկի՝ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունը: Ըստ Մուսավիի՝ Թեհրանը կարծում է, որ Բեռլինը, ըստ էության, աջակցել է Իրանի դեմ Միացյալ Նահանգների «դաժան և միակողմանի» այս քայլին:

Ավելի վաղ, Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը, ինչպես նաև Գերմանիայի կառավարության մամուլի խոսնակի տեղակալ Ուլրիկե Դեմերը, հայտարարել էին, որ ԱՄՆ-ի օդային հարվածը, որը հանգեցրեց Սուլեյմանիի մահվանը, Իրանի կողմից մի քանի «վտանգավոր սադրանքների» պատասխանն էր:

10188 | 0
Facebook