Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ նախկին հատուկ նշանակության ուժերի աշխատակիցն օգնել է Գոնին փախուստի դիմել․ #WSJ

20:25, շաբաթ, 04 հունվարի, 2020 թ.
ԱՄՆ նախկին հատուկ նշանակության ուժերի աշխատակիցն օգնել է Գոնին փախուստի դիմել․ #WSJ

Ինչպես գրում է The Wall Street Journal-ը, վկայակոչելով իր աղբյուրներին, Renault-Nissan-Mitsubishi կոնցեռնի նախկին ղեկավար Կարլոս Գոնը փախել է Ճապոնիայից՝ ամերիկյան հատուկ նշանակության նախկին զինվորականի ուղեկցությամբ: Հրապարակումը հերքում է Գոնի այն հայտարարությունը, թե նրան հաջողվել է լքել Ճապոնիան առանց արտաքին միջամտության:

Ըստ հրապարակման՝ փախուստը ծրագրվել է մի քանի ամիս, և փախուստին անմիջական մասնակցություն է ունեցել ամերիկյան նախկին անվտանգության «կանաչ բերետավոր» Մայքլ Թեյլորն, ով աշխատում է մասնավոր ընկերությունում, որը մասնագիտանում է անվտանգության հարցերում:

WSJ-ի փոխանցմամբ՝ փախուստի պլանն սկսվել է կյանքի կոչել դեկտեմբերի 28-ին: Այնուհետև, Bombardier Global Express մասնավոր ինքնաթիռը Դուբայից ժամանել է Օսակա: Ինքանթիռում եղել է երկու մարդ՝ ներառյալ Թեյլորը: Բացի այդ, երկու մեծ սև բեռնարկղերը տեղափոխվել են ինքնաթիռ: Դրանցից մեկում եղել են անցքեր, որպեսզի ներսում գտնվող անձը կարողանա շնչել: Անիվները նույնպես փոխված են եղել։
     Դեռ անհայտ է, թե ինչպես է Գոնը հաղթահարել 450 կմ հեռավորությունը և Տոկիոյից տեղափոխվել Օսակա: Նաև ճապոնական իշխանությունները չեն կարող բացատրել, թե ինչու սև բեռնարկղը, որտեղ թաքնվել է կոնցեռնի նախկին ղեկավարը, չի ենթարկվել պարտադիր ստուգման: Օսակայի օդանավակայանի ներկայացուցիչ Քենջի Տականիշին խոստովանել է, որ որոշ դեպքերում VIP ուղևորների ուղեբեռը տեղափոխվում է ինքնաթիռ առանց պարտադիր ստուգման ընթացակարգի:
     12-ժամյա թռիչքից հետո, որի ընթացքում ինքնաթիռն անցել է Ռուսաստանի տարածքով, ինքնաթիռը վայրէջք է կատարել Ստամբուլի օդանավակայանում, որտեղ Գոնը դուրս է եկել Bombardier ինքանթիռից և նստել այլ ինքնաթիռ, որը ուղևորվել է դեպի Լիբանան:

9517 | 0
Facebook