Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ամստերդամը զբոսաշրջիկների համար նոր հարկ է սահմանել

20:35, կիրակի, 05 հունվարի, 2020 թ.
Ամստերդամը զբոսաշրջիկների համար նոր հարկ է սահմանել

Հունվարի 1-ից Ամստերդամ ժամանած զբոսաշրջիկները յուրաքանչյուր գիշերվա համար լրացուցիչ 3 եվրո կվճարեն, գրում է РИА Новости-ն: Նշենք, որ մինչ այդ արդեն գոյություն ուներ հյուրանոցային համարի արժեքի 7 տոկոսի գանձումը։ Հարկից կազատվեն երեխաները: Մինչև 10 տոկոսով բարձրացել է բնակարանի վարձակալման հարկը, այն գանձում են բնակարանի ամրագրման մասնավոր Airbnb ծառայությունում:

Նշվում է, որ այսկերպ քաղաքային իշխանությունները փորձում են վերահսկել այցելուների հոսքը:

Ամստերդամը տարեկան 17 միլիոն զբոսաշրջիկ է ընդունում, իսկ քաղաքում ապրողների թիվը 1.1 միլիոն է:

9082 | 0
Facebook