Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրաքում ամերիկյան ուժերը ոչնչացրել են երկրորդ շարասյունը

14:30, շաբաթ, 04 հունվարի, 2020 թ.
Իրաքում ամերիկյան ուժերը ոչնչացրել են երկրորդ շարասյունը

Իրաքյան «Շիա Խաշդ ալ Շաաբ» աշխարհազորայիններ տեղափոխող մեքենաների շարասյունն օդային հարձակման է ենթարկվել Բաղդադի հյուսիսում, հայտնում է «Al Arabiya» հեռուստատեսությունը: Ըստ Reuters գործակալության՝ առնվազն վեց մարդ է սպանվել: «Al Sumaria» հեռուստաալիքը, վկայակոչելով իր աղբյուրին, հայտնում է, որ ավիահարվածը եղել է կեսգիշերից հետո՝ Բաղդադի Թաջի մարզադաշտի տարածքում: Հայտնի է, որ հարձակումն իրականացրել են ամերիկյան զինված ուժերը, որոնց նպատակն է եղել ոչնչացնել աշխարհազորայինների հրամանատարներին:
     Ավելի ուշ, Reuters գործակալությունը, վկայակոչելով աշխարհազորայինների հայտարարությունը, հաղորդել է, որ սպանվել են բժիշկներ: Նրանք նաև հերքել են այն տեղեկատվությունը, որ սպանվել են հրամանատարները: Վաշինգտոնը պաշտոնապես չի մեկնաբանել կատարվածը:

15501 | 0
Facebook