Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ադրբեջանական քարոզչամեքենան անցել է իր սև գործին». Կարեն Հովհաննիսյան

10:40, շաբաթ, 04 հունվարի, 2020 թ.
«Ադրբեջանական քարոզչամեքենան անցել է իր սև գործին». Կարեն Հովհաննիսյան

Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանական քարոզչամեքենան անցել է իր սև գործին: Ու սա արվում է ոչ թե պաշտոնական հարաբերությունների վրա ստվեր գցելու համար, այլ՝ սեփական հասարակության համար, որպեսզի ցույց տա թե Հայաստանը տարածաշրջանում բարեկամ չունի և անգամ Իրանին բարեկամ չի համարում:
     Հղում անելով ինչ-որ օգտատիրոջ՝ տենդորեն տարածում են, որ իբրև թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ-ին Սուլեյմանի սպանության կապակցությամբ: Մնացած «լրատվամիջոցները» այս նյութն արդեն տարածում են` հղում անելով «Ռեդակտոր.ազ»-ին: Սա կոչվում է քարոզչություն. Հայաստանն իբրև թե խոցելի է և թշնամիներով շրջափակված»:

13082 | 0
Facebook