Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը Հայաստանից անցավ Բելառուսին

22:20, ուրբաթ, 03 հունվարի, 2020 թ.
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը Հայաստանից անցավ Բելառուսին

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ռոտացիոն կարգով Հայաստանից անցավ Բելառուսին: Երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հունվարի 3-ին ստորագրել է գեներալ-լեյտենանտ Ստանիսլավ Զասին Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից ազատելու հրամանագիրը, և Ս. Զասը պաշտոնապես անցել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարմանը: Այդ մասին հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշանակվում է կազմակերպության անդամ երկրների արգործնախարարների խորհրդի ներկայացմամբ՝ 3 տարի ժամկետով: ՀԱՊԿ անդամ են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը:

7700 | 1
Facebook