Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը նախազգուշացրել է Էրդողանին՝ Լիբիայում արտաքին միջամտության չդիմել

19:10, ուրբաթ, 03 հունվարի, 2020 թ.
Թրամփը նախազգուշացրել է Էրդողանին՝ Լիբիայում արտաքին միջամտության չդիմել

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ ունեցած հեռախոսազրույցում նախազգուշացրել է վերջինիս, որ Լիբիայի ներքին քաղաքական գործերում օտարերկրյա պետության միջամտությունը միայն կբարդացնի իրավիճակը: Համապատասխան հայտարարությունը հրապարակել է Սպիտակ տունը՝ երկու երկրների ղեկավարների միջև հեռախոսազրույցի արդյունքում, հայտնում է Reuters-ը:

Սպիտակ տունը Լիբիայում տիրող իրավիճակի վերաբերյալ Թրամփի և Էրդողանի զրույցի այլ մանրամասներ չի հայտնել։

11409 | 1
Facebook