Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանը դադարեցրել է նավթի մատակարարումը Բելառուսի գործարաններին

15:05, ուրբաթ, 03 հունվարի, 2020 թ.
Ռուսաստանը դադարեցրել է նավթի մատակարարումը Բելառուսի գործարաններին

2020 թվականի հունվարի 1-ից Ռուսաստանը դադարեցրել է բելառուսական նավթավերամշակման գործարաններին նավթի մատակարարումը, հայտնում է РИА Новости գործակալությունը՝ վկայակոչելով Բելառուսի նավթարդյունաբերության ոլորտի աղբյուրին:

«Բելառուսական նավթավերամշակման գործարանների ուղղությամբ փոխադրումներ չեն իրականացվում»,-նշել է աղբյուրը:

Ըստ գործակալության, ներկայումս ձեռնարկությունները աշխատում են նախորդ տարվա դեկտեմբերին կուտակված հումքի պաշարներով։

2019 թվականի դեկտեմբերի 31-ին, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվան և Մինսկը չեն կարողացել համաձայնության գալ նավթի մատակարարումների վերաբերյալ:

10940 | 0
Facebook