Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Ի՞նչ կերակուրներ մատուցել Սուրբծննդյան տոնին

12:35, կիրակի, 05 հունվարի, 2020 թ.
Ի՞նչ կերակուրներ մատուցել Սուրբծննդյան տոնին

Սուրբ Ծնունդն աշխարհի քրիստոնյաների ամենամեծ և սիրված տոներից է: Այն նշվում է հունվարի 6-ին: Ինչպես յուրաքանչյուր տոնին, այնպես էլ Սուրբ Ծննդի ժամանակ, տոնական սեղանին դրվում են չորացրած մրգերից և ընկուզեղենից պատրաստված կերակուրները: Ավանդույթի համաձայն, տոնական սեղանին մատուցվում է ձուկ, բրնձով և չամիչով փլավ. բրինձը խորհրդանշում է ժողովուրդը, ողջ աշխարհի մարդկությունը, իսկ չամիչները, որոնք քիչ են բրնձից, ընտրյալ քրիստոնյաներն են` երկրորդ գալստից հետո փրկվածները, ձուկը` հունարեն կրում է «իխտուս» անունը, որի յուրաքանչյուր տառ իր խորհուրդն ունի` «Հիսուս», «Քրիստոս», «Աստված», «որդի», «փրկիչ», իսկ գինին էլ խորհրդանշում է Քրիստոսի արյունը:

Սուրբ Ծննդյանը նախորդում է պահք, որի շրջանում բացառվում է կենդանական սնունդը:

17538 | 0
Facebook