Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հրապարակվել են Ղազախստանում ինքնաթիռի կործանման կադրերը

23:15, հինգշաբթի, 02 հունվարի, 2020 թ.
Հրապարակվել են Ղազախստանում ինքնաթիռի կործանման կադրերը

Համացանցում հրապարակվել են տեսահսկման սարքերի նկարահանած կադրերն՝ ինչպես է Ալմա Աթայում վթարի ենթարկվում ուղևորատար ինքնաթիռը:

Հիշեցնենք, որ Ալմա Աթայից Նուր Սուլթան ուղևորվող ինքնաթիռը կործանվել էր թռիչքից 37 վայրկյան անց:

Տեսանյութերում երևում է՝ ինչպես է օդանավը քանդում բետոնե արգելապատնեշն ու բռնկվում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ աղետի պատճառով զոհվել էր 12 մարդ, 50 մարդ հայտնվել էր հիվանդանոցում:

Օդանավը կործանվել էր 2019 թվականի դեկտեմբերի 27-ի առավոտյան:

Հրապարակվել են Ղազախստանում ինքնաթիռի կործանման կադրերը
69624 | 0
Facebook